Նոր բացահայտումներ են սպասվում. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Թամամյանը:
Այս երկու բարձրաստիճան ոստիկաններն էլ Ալիկ Սարգսյանի օրոք ազատվել են աշխատանքից եւ կոռուպցիայի ու կաշառակերության մեղադրանքով ազատազրկվել: Նրանք պատրաստվում են բացահայտել Ալիկ Սարգսյանի անմիջական կապը այդ մեղադրանքներին, ինչը նախկինում չէին կարողացել անել այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ Սարգսյանը իրենց վերադասն էր»:
Ամբողջությամբ կարող եք կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:



