ՀՀԿ-ականները կրկին հավաքվել են Ավշարում. «Սպասում ենք տեսնենք՝ բոլորի՞ս են ձերբակալում». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն իր սովորույթներին չի դավաճանում․ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտելու առիթով չորեքշաբթի օրը ֆրակցիան կրկին հավաքվել է Ավշարում, այս անգամ ոչ թե Արայիկ Գրիգորյանի գինու գործարանում, այլ՝ տանը։

Հավաքը եղել է ապաքաղաքական, «թեթեւ» թամադայություն է արել Վահրամ Բաղդասարյանը, խոսել են «անցնող-դարձողից, գազեթից-բանից»։ Ոչ մի քաղաքական միտք չի՞ հնչել, հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ»։ Ինչպե՞ս կարող էր։

«Կարող էր։ Հավաքի ֆորմատն ու տրամաբանությունը բոլորովին այլ էին․ իրար հետ մոտիկից շփվել-խոսել ենք, այսպես ասած՝ «ընտանեկան մթնոլորտում», հետո էլ՝ մենք դեռ սպասում ենք տեսնենք ինչ է լինում՝ բոլորի՞ս են ձերբակալում, թե՞, հնարավոր է, մի քանիսին թողնեն ազատության մեջ»,- սեւ հումոր արեց մեր զրուցակիցը։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ի դեպ, ներկա չի եղել․ նա այս օրերին Հայաստանում չէ։ Մնացածները՝ Դերժավայի Արկադի, Հակոբ Բեգլարյան, քաղաքական կորպուս, ներկա են եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031