Բաժիններ՝

Ողբերգական վթար Գորիս-Հարժիս ավտոճանապարհին. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 7-ին` ժամը 04:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարժիս ավտոճանապարհի 19-րդ կմ մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 19-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ս., ծնված 1982 թ.) և «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել):

«Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ջ. Հ.-ն (ծնված 1982 թ.), տեղում մահացել է, իսկ վարորդը՝ մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս