Հայտնի են Հայաստանի ֆուտզալի կանանց հավաքականի մրցակիցները
Հուլիսի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտզալի կանանց 2019 թվականի Եվրոպայի առաջնության նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը:
Հայաստանի ֆուտզալի կանանց հավաքականն ընդգրկվել է C խմբում և հանդիպելու է Մոլդովայի և Բելառուսի ընտրանիների հետ: Մրցաշարն անցկացվելու է Մոլդովայում օգոստոսի 21-26-ը, իսկ հաջորդ փուլի ուղեգիրը նվաճելու է միայն խմբի հաղթողը: Հաջողության դեպքում, ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի C խմբում հանդիպելու է Ուկրաինայի, Հունգարիայի և Ղազախստանի թիմերի հետ:
Այս փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 11-16-ը:



