Բաժիններ՝

«Սա աստվածների մահ չէ: Ծնվում են այլ աստվածներ, ինչպիսին Մբապեն է». Լիպին՝ Ռոնալդուի և Մեսսիի մասին

Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին կիսվել է 2018թ. Աշխարհի առաջնության ընթացքում աստղային ֆուտբոլիստների ելույթների վերաբերյալ կարծիքով:

«Ես համաձայն չեմ, որ սա աստվածների մահ է: Ռոնալդուն և Մեսսին չձախողեցին, նրանք լավագույնն էին 10 տարիների ընթացքում և կմնան բարձունքում: Ծնվում են այլ աստվածներ, ինչպիսին է Մբապեն:

Այո, Մբապեն նման է Ռոնալդոյին: Նա չափազանց արագ է վազում: Եվ մի մոռացեք, որ նա ուժեղ թիմ ունի Գրիզմանի և Պոգբայի հետ, ով մի փոքր այլ կերպ է խաղում, քան «Յուվենթուսում», բայց ֆուտբոլիստների խումբը, միևնույն է, նրան գնահատում է:
Այդպիսի բան չուներ Մեսսին: Ձախողեց ոչ թե Մեսսին, այլ Արգենտինան, որն այլևս գերազանց թիմ չէ»,- ասել է Լիպին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս