«Ուրուգվայի դրոշը WhatsApp-ի իմ գլխավոր նկարն էր». Գրիզման
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է, որ շատ է հավանում Ուրուգվայի հավաքականի խաղը:
«Ես Ուրուգվայի իսկական երկրպագո՞ւ եմ: Այս, իհարկե: Ես շատ ընկերներ ունեմ այդ երկրում: Ես անգամ խնդրել եմ Դիեգո Գոդինին ինձ համար վերցնել Կավանիի խաղաշապիկը: Բացի այդ, Ուրուգվայի դրոշը WhatsApp-ի իմ գլխավոր նկարն էր:
Ես ինձ կիսով չափ ուրուգվայցի եմ զգում»,- ասել է Գրիզմանը:
Գրիզմանի այս խոսքերը մեկնաբանել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը: «Անտուանն ասում է, որ կիսով չափ ուրուգվայցի է: Գրիզմանը չգիտի, թե ինչ ասել է՝ լինել ուրուգվայցի: Նա չգիտի, թե ով ենք մենք և ինչ պետք է անենք, որպեսզի ֆուտբոլում հաջողության հասնենք: Նրան դուր են գալիս մեր սովորությունները, մենք կարող ենք խոսել նույն լեզվով, բայց մենք այլ կերպ ենք զգում»,- նշել է Սուարեսը:
Ավելի վաղ Գրիզմանը նշել էր, որ կարող է հասկանալ՝ ինչպես է պետք հաղթել Ուրուգվային:
«Ուրուգվայը կխաղա «Ատլետիկոյի» նման: Նրանք ժամանակ կձգեն, կընկնեն և կմոտենան մրցավարին: Մենք պետք է սովորենք դրան, քանի որ նրանք կդավանեն ձանձրալի ֆուտբոլի: Ուրուգվայը փորձելու է իր խաղը խաղալ»
Սիրարփի Աղաբաբյան