
«Նեյմարի խաղի որակն անընդունելիության շրջանակներում է». Լուկակու

Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմերո Լուկակուն խոսել է Բրազիլիայի հետ կայանալիք խաղի և բրազիլացիների առաջատարներից մեկի՝ Նեյմարի մասին:
«Նա դերասան չէ: Ֆուտբոլիստները, որ խաղում են նրա դեմ, չեն կարողանում փակել նրան, չեն կարողանում կանգնեցնել նրան՝ առանց խախտման: Նրա խաղի որակն անընդունելիության շրջանակներում է: Նեյմարն այս խաղում լավագույնը կլինի իր թիմում: Ես խաղում եմ նրա դեմ երկորդ անգամ: Ես հպարտ եմ նրա դեմ խաղալու համար»,- ասել է Լուկակուն:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ¼ եզրափակչի Բրազլիա-Բելգիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:50-ին:
Սիրարփի Աղաբաբյան