Առաջիկայում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել. Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ առաջիկայում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել: Այս մասին համանախագահն ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի զգայունությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս խուսափում են այս թեմայով որևէ հրապարակային հայտարարություններից: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կլինի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրվող հանդիպման արդյունքներով: Մենք ակնկալում ենք, որ դրա ժամկետներն առաջիկայում կհրապարակվեն»,- ասել է Պոպովը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031