Բաժիններ՝

Իր գտնվելու վայրի մասին չի հայտնել ընտանիքի անդամներին, քանի որ բջջային հեռախոս չի ունեցել. անհետ կորած տղամարդը գտնվել է

Հունիսի 29-ին հաղորդվել էր 1961 թ. ծնված Գագիկ Հարությունյանի անհայտ կորելու մասին:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 4-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ հունիսի 22-ից մինչև հուլիսի 4-ի ժամը 19.00-ն գտնվել է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում, որտեղ կատարել է խոտհնձի աշխատանքներ և բնակվել նույն դաշտում գտնվող վագոն տնակում:

Իր գտնվելու վայրի մասին չի հայտնել ընտանիքի անդամներին, քանի որ բջջային հեռախոս չի ունեցել, հարազատների հեռախոսահամարները չի մտապահել և չի մտածել, որ նրանք կանհանգստանան ու կդիմեն ոստիկանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031