Բաժիններ՝

Ճապոնիայում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է չորսի. NHK

Ճապոնիայում սաստիկ տեղատարափների պատճառով զոհվածների թիվը հասել է չորսի, այդքան էլ համարվումէ անհայտ կորած: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Ավելի վաղ հայտնի էր երեք զոհվածների մասին: Զգալիորեն ավելացել է այն մարդկանց թիվը, որոնց խորհուրդ է տրվել հեռանալ իրենց տներից եւ տեղափոխվել վարչական շենքերում տարահանման հատուկ կենտրոններ՝ հեղեղման կամ սողանքների պատճառով:

Մինչեւ այժմ նման հանձնարականներ է ստացել շուրջ 560 հազար մարդ: Նրանց շուրջ կեսը Կիոտոյի պրեֆեկտուրայի բնակիչներ են, որտեղ գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկականի: Ճապոնիայի օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ անցած օրը Սիկոկուում տեղացել է մինչեւ 400 միլիմետր անձրեւ, իսկ երեք օրվա ընթացքում այդ մակարդակը հասել է մինչեւ 1100 միլիմետրի: Երկրի արեւմուտքի այլ տարածաշրջաններում այս ցուցանիշը կազմում է 300-ից մինչեւ 150 միլիմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031