 
                        Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վթարի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
 
                                    Հունիսի 29-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Մ-16 միջպետական ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Կողբ գյուղի սկզբնամասում, իրար էին բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 4-ին, ժամը 13.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհի, 1965 թ. ծնված Կարինե Աբազյանը հիվանդանոցում մահացել է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        