Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարը վստահ է Վիեննայի հանդիպմանը Չինաստանի կողմից ատոմի գործարքի պաշտպանման հարցում

Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը վստահ է, որ Վիեննայում կայանալիք՝ նախարարների հանդիպմանը Չինաստանը դրական ներդրում կանի իրանական միջուկային գործարքի պահպանման հարցում։

«Մենք վստահ ենք, որ այսօր Չինաստանը կկարողանա շարժվել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պահպանման ուղղությամբ,- ասել է Զարիֆն՝ ամփոփելով նախարարական բանակցություններից առաջ իր չինացի պաշտոնակցի հետ կայացած հանդիպման արդյունքները:- Մենք վստահ ենք, որ Չինաստանը դրական ավանդ կներդնի այսօրվա քննարկումներում»:

Իրանական միջուկային ծրագրի շուրջը ԳՀՀՊ (այսպես կոչված իրանական ատոմի շուրջը գործարքը) Թեհրանի եւ աշխարհի վեց տերությյունների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կողմից համաձայնեցվել է 2015 թվականին, 2016 թվականի հունվարին մտել է իրագործման փուլ: Այն նախատեսում է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անտվանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ այն դնելով միջազգային վերահսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել է համաձայնագրից Վաշինգոնի դուրս գալու մասին: Նա խոստացել է ոչ միայն վերադարձնել հին սահսմանափակիչ միջոցներն, այլեւ սահմանել նորերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս