
«Եթե պետք է ընկնել հանուն Բրազիլիայի հաղթանակի, ուրեմն արա դա». Ռիվալդոն՝ Նեյմարին

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն իր Ինստագրամում դիմել է թիմի հարձակվող Նեյմարին ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչում Բելգիայի դեմ կայանալիք խաղի նախօրեին:
«Նեյմար, խաղա այնպես, ինչպես դա արել ես միշտ, և մի անհանգստացիր այլ երկրների մեկնաբանություններից, որովհետև շատերն արդեն տուն են գնացել առաջնությունից: Եթե պետք է անցնել մրցակիցներին, արա դա, եթե պետք է խփել, արա դա: Եթե հաղթանակի համար պետք է ընկնել և ժամանակ ձգել, արա դա: Որովհետև բոլորն անում են նույն բանը:
Պրոբլեմը նրանում է, որ դու ԱԱ-ի մասնակից ես և ամբողջ աշխարհի կուռքը, և, դժբախտաբար, դա անհանգստացնում է շատ մարդկանց, չգիտեմ՝ ինչու: Ձգտիր վերև, ինչպես միշտ դա անում ես, և շարունակիր հիացնել մեզ քո ֆուտբոլով»,- գրել է Ռիվալդոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը