Բաժիններ՝

«Յուվենթուսը» պլանավորում է ներկայացնել Կրիշտիանու Ռոնալդուին հուլիսի 7-ին

Սուպերտրանսֆերը գրեթե անխուսափելի է: «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս շաբաթ կդառնա «Յուվենթուսի» ֆուտբոլիստ:

«Յուվենթուսն» ուզում է ներկայացնել պորտուգալացուն արդեն այս շաբաթ օրը՝ հուլիսի 7-ին: Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, թուրինցիների գլխավոր և մարզական տնօրեններ Ջուզեպե Մարոտան և Ֆաբիո Պարատիցին արդեն ուղևորվել են Մադրիդ, որպեսզի ավարտին հասցնեն տրանսֆերը:

Sky Sports-ի լրագրող Գիլիեմ Բալագեն հաղորդել է, որ «Յուվենթուսը» միջոցներ է գտել տրանսֆերի և Կրիշտիանուի աշխատավարձի համար, իսկ «Ռեալը» դեմ չէ վաճառել ֆուտբոլիստին:

Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալում» 2009 թվականից, որի ընթացքում անցկացրել է 438 խաղ և դարձել է 450 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031