 
                        Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատասխանը կմշակվի նոյեմբերին. Ֆրանսիայի ԱԳՆ
 
                                    Իրանի եւ նրա հետ առեւտուր անող ձեռնարկությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների բազմակողմ պատասխանը կմշակվի նոյեմբերին: Հուլիսի 6-ին RTL ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը՝ մեկնաբանելով համաշխարհային հանրակցության արձագանքն ԱՄՆ-ի էքստերիտորիալ միջոցներին:
«Այդ թեման գտնվում է օրակարգում»,- ասել է Ֆրանսիայի նախարարը: «Պատժամիջոցները կսկսեն գործել օգոստոսին,- նշել է նա:- Մինչ այդ մենք շատ քիչ ժամանակ ունենք: Բայց նոյեմբերին, երբ սպասվում է երկրորդ ալիքը, մենք պետք է որոշումներ մշակենք», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        