
«Արցախ» ֆուտբոլային ակումբը մի շարք նորեկներ ունի

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մասնակից «Արցախ» ֆուտբոլային ակումբը մի քանի նորեկ ունի:
«Արցախը» պայմանագրեր է ստորագրել 3 հեռանկարային ֆուտբոլիստների ` Հովհաննես Նազարյանի, Արթուր Ստեփանյանի և Դավիթ Գրիգորյանի հետ:
Հովհաննես Նազարյանը Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է, «Արցախ» է տեղափոխվում «Փյունիկից»: Նա հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում:
Արթուր Ստեփանյանը 18 տարեկան է, Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականի թեկնածու է, «Արցախ» է տեղափոխվում «Արարատից»: Նա հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում:
Դարպասապահ Դավիթ Գրիգորյանը 17 տարեկան է, Հայաստանի պատանեկան հավաքականների թեկնածու: «Արցախ» է տեղափոխվում «Արարատ Արմենիայի» մարզադպրոցից:
«Արցախը» պայմանագիր է ստորագրել նաև ուկրաինացի եզրային պաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոյի հետ: Ֆուտբոլիստը 22 տարեկան է, «Արցախ» է տեղափոխվել «Դնեպր Չերկասսի» ակումբից: