Բաժիններ՝

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել թբիլիսյան Գրան պրիում

Թբիլիսիում մեկնարկած ըմբշամարտի Գրան պրիին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները:

Մրցումային առաջին օրն արծաթե մեդալ է նվաճել 82 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդուարդ Սարգսյանը, ով եզրափակիչում 5։7 հաշվով զիջել է վրացի Լաշա Գոբաձեին։

Բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սիմոնյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև ազատ ոճային Գարիկ Բարսեղյանն ու Գրիգոր Գրիգորյանը։

Բրոնզե պարգևին մոտ է եղել նաև 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով փոքր եզրափակիչում 3։8 հաշվով զիջել է թուրք Մուստաֆա Քայային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս