Բաժիններ՝

Պատահար «Էրզրում» ռեստորանի մոտ. տուժածներրից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 5-ին` ժամը 23:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Էրզրում» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհարժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Kia Optima» (վարորդը՝ Ա. Կ., ծնված 1972 թ.) և «Nissan Roge» (վարորդը՝ Վ. Ս.) մակնիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Roge» ավտոմեքենայի ուղևորները՝ Է. Ս.-ն (ծնված 1973 թ.) և Ա. Բ.-ն (ծնված 1973 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները Է. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ա. Բ.-ինը՝ բավարար։

Փրկարարները Է. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ. Ս.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս