Բաժիններ՝

Ահազանգ. Պարզ լճի մոտակայքում արշավախումբը մոլորվել է

Հուլիսի 5-ին` ժամը 21:32-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Պարզ լճի մոտակայքում, 12 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները «Հաղարծին» կոչվող հանդամասում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել Դիլիջան քաղաք. որոնողական աշխատանքներին մասնակցել է 15 փրկարար ծառայող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031