Արգենտինան Պեպ Գվարդիոլային կառաջարկի 10 մլն եվրո՝ հավաքականում աշխատելու համար
Միայն հանճարը կփրկի Լիոնել Մեսսիի միջազգային կարիերան: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) ուզում է, որպեսզի ազգային թիմում Խորխե Սամպաոլիին փոխարինի Խոսեպ Գվարդիոլան:
Ինչպես հաղորդում է TN Deportivo-ի լրագրող Պաբլո Չեկինին, AFA-ն պատրաստ է Պեպին առաջարկել պայմանագիր մինչև 2022 թվականը և աշխատավարձ՝ տարեկան 10 մլն եվրոյի չափով: Աշխատավարձի կեսը կվճարի Ասոցիացիան, իսկ մյուս կեսը՝ Արգենտինայի հավաքականի հովանավորը:
Գարնանը Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն և երկարաձգեց պայմանագիրը մինչև 2021 թվականը:
Արգենտինան 2018թ. Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում պարտվեց Ֆրանսիային:
Հավաքականի հետ աշխատելու ցանկություն է հայտնել Դիեգո Մարադոնան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը