Բաժիններ՝

Ռաֆա Մարկեսը և Օրիբե Պերալտան ավարտեցին կարիերան

Մեքսիկայի ազգային հավաքականի ավագ Ռաֆայել Մարկեսը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

39-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ ավարտում է կարիերան և՛ հավաքականում, և՛ ակումբում:

«Կարծում եմ, որ կվայելեմ ազատ ժամանակս: Անդադար ֆուտբոլի 22 տարի: Հիմա ես ավարտում եմ կարիերաս: Իհարկե իմ ապագան կապված կլինի ֆուտբոլի հետ»,- նշել է Մարկեսը:

Մեքսիկայի հավաքականում կարիերան ավարտելու մասին է հայտարարել նաև «Ամերիկայի» հարձակվող Օրիբե Պերալտան:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին, որի անդամն եմ երկար ժամանակ: Մենք հիասթափություններ ունեցանք, բայց ավելի շատ էին ուրախության պահերը, որոնք միշտ իմ սրտում են մնալու »,- գրել է Պերալտան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031