«Յուվենթուսը» պատրաստ է Ռոնալդուի համար վճարել 120 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ տարեկան 30
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամառ կարող է փոխել ակումբը:
«Յուվենթուսը» հետաքրքրված է 33-ամյա պորտուգալացով: Թուրինցիները տեղյակ են Ռոնալդուի և մադրիդցիների ղեկավարության միջև կոնֆլիկտից և արդեն աշխատանքներ են տանում տրանսֆերի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Marca-ն, իտալացիները ֆուտբոլիստի հետ արդեն հասել են բանավոր համաձայնության պայմանագրի վերաբերյալ, որը պետք է նախատեսված լինի մինչև 2022 թվականը և համաձայն որի՝ Ռոնալդուն տարեկան կվաստակի 30 մլն եվրո:
«Ռեալի» հետ «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի պայմանագրում նախատեսված է հրաժարագին 1 մլրդ եվրոյի չափով: Բայց ֆուտբոլիստը և ակումբը համաձայնության են եկել գումարի զգալի կրճատման վերաբերյալ՝ հասցնելով այն 120 մլն եվրոյի: «Յուվենթուսը» կապվել է «Ռեալի» հետ և պատրաստակամություն է հայտնել վճարել Ռոնալդուի համար 120 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը