Բաժիններ՝

Մեսսին միայնակ է հեռացել Արգենտինայի հավաքականի ճամբարից

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ազգային թիմի` ԱԱ-2018-ից դուրս մնալուց հետո միայնակ է հեռացել թիմի ճամբարից: Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղելով «L՛Equipe»-ին:

31-այա ֆուտբոլիստը երեկ կեսօրին է հեռացել թիմի բազայից»:

Արգենտինայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները, ովքեր ևս հանդես են գալիս արտասահմանում, միայնակ կլքեն ճամբարը, մասնավորապես` Խավիեր Մասկերանոն, Սերխիո Ագուերոն, Գոնսալո Իգուայինը, Վիլի Կաբալյերոն, Քրիստիան Անսալդին, Մարկոս Ռոխոն, Էվեր Բանեգան, Գաբրիել Մերկադոն, Էդուարդո Սալվիոն և Նիկոլաս Օտամենդի:

Այս ֆուտբոլիստները որոշել են միայնակ հեռանալ Ռուսաստանից, քանի որ տարբեր քաղաքներ են ուղևորվում:

Արգենտինական թիմի մնացած մասը Բուենոս-Այրես կմեկնի հուլիսի 2-ի գիշերը:

Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականն ավարտել է պայքարը Մունդիալում` 1/8 եզրափակչում 3:4 հաշվով պարտվելով Ֆրանսիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031