Բաժիններ՝

Աշխարհի առաջնությունում մնացած ոչ մի ֆուտբոլիստ չի խաղացել եզրափակչում

Երեկ Իսպանիայի ազգային հավաքականն անակնկալ կերպով լքեց ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը՝ ճանապարհը զիջելով Ռուսաստանի ընտրանուն:

Այս իրադարձությունից հետո Աշխարհի առաջնությունում պայքարը լքեցին բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր նախկինում մասնակցել էին Աշխարհի առաջնության եզրափակչին:

Հիմա ստացվում է, որ Աշխարհի առաջնությունում մնացած և ոչ մի ֆուտբոլիստ նախկինում չի մասնակցել առաջնության եզրափակիչ փուլին:

Ավելի վաղ այս Մունդիալից դուրս մնացին 2014 թվականի չեմպիոններ գերմանացիները և փոխչեմպիոններ արգենտինացիները: Պայքարը լքած Իսպանիան էլ 2010 թվականին հաղթել էր Հոլանդիային, որն էլ առհասարակ դուրս չէր եկել եզրափակիչ փուլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031