
«Չելսին» առաջիկա օրերին կհայտարարի նոր մարզչի մասին

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին օրերս կարող է պաշտոնապես նշանակվել անգլիական «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Անգլիական մամուլում նշվում է, որ Սարրիի նշանակման մասին կհայտարարվի մինչև հուլիսի 9-ը: Այդ օրն ակումբ են վերադառնալու բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր դուրս են մնացել Աշխարհի առաջնությունից:
Նշվում է նաև, որ Սարրին կգլխավորի «Չելսին», չնայած նրան, որ լոնդոնցիների ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն իսկ կազմել է մյուս մրցաշրջանի մարտավարական պլանն ու ռազմավարությունը:
Սիրարփի Աղաբաբյան