
Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. 4 զոհ, 2 վիրավոր

Հունիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 217-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074»-ի ուղևորներ՝ 37-ամյա Մելինե Ադունցը, 39-ամյա Մարինե Հարությունյանը եւ նրա որդիներ՝ 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը մահացել են, իսկ «ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ մյուս` 9-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: