
1 օր ջուր չի լինելու Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, ս.թ. հուլիսի 2-ին ժամը 16:00-ից մինչև հուլիսի 3-ը ժամը 07:00 կդադարեցվի հետևյալ տարածքների՝ Օստրովսկու, Գլինկայի, Միչուրինի, Բուռնազյան, Տիգրան Մեծի, Լիսինյան, Աճեմյան, Մհեր Մկրտչյան, Սուրենյանց, Ծխախոտագործների, Չայկովսկի, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խանջյան փող. 1-ից-31, Բուզանդի փող. 1-ից-5, Հանրապետության փող. 1-ից-51, 76/1. 76/2. 76/3, Թումանյան փող. 1 համարների, Խորենացու փող. 28-ից-158 համարների և 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղու ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: