Բաժիններ՝

Ուշադրություն. ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է և հիշեցնում

Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը:

Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար: Քանի որ բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են նաև մարդկանց առողջության վրա` վնասելով շնչառական օրգանները և արյան շրջանառության համակարգը:

Բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցներին և քաղաքացիների գործողություններին կարող եք ծանոթանալ այստեղ

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ` անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

ՀՀ ԱԻ նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031