Բաժիններ՝

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Սիլեսենին 30 մլն եվրոյով

Ո՞ւմ է նա պետք այդպիսի գնով: Դարպասապահ Յասպեր Սիլեսենը կարող է հեռանալ «Բարսելոնայից» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Կապտանռնագույնները» պատրաստ են վաճառել դարպասապահին 30 մլն եվրոյով, չնայած նրա հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո: «Բարսելոնայում» գտնում են, որ Սիլեսենն իդեալական երկրորդ դարպասապահ է, բայց եթե նա ուզենա հեռանալ, ապա ակումբը նրան չի պահի: Ինչպես հաղորդում է Sport-ը, ֆուտբոլիստի նկատմամբ հավակնություններ ունեն «Լիվերպուլը» և «Չելսին»:

Նախորդ մրցաշրջանում Յասպերն անցկացրել է 11 խաղ, որոնցից 9-ը՝ Իսպանիայի գավաթում: Transfermarkt-ը նրան գնահատում է 9 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031