
Վթարային ջրանջատում Դիլիջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինինո, Գետափնյա, Իվանովո, Սպանդարյան, Այգեստան, Վախթանգ Անանյան, Մոլդովական, Բարեկամության, Շամախյան, 26 Կոմիսարների, Սայաթ-Նովայի փողոցների, Միասնիկյան փող. 1-ից-88 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: