Խոշոր ավտովթար ԼՂՀ Ասկերանի շրջանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Հուլիսի 2-ին, ժամը 09:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:20-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 07:15-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ձորում (մոտ 500 մ): Վարորդը (Կ. Ս., 1986 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորը (Հ. Գ., 1977 թ., ՀՀ քաղաքացի) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս