Բաժիններ՝

Մուշավան թաղամասի ամառանոցներում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի և եղեգների մեջ

Հուլիսի 2-ին՝ ժամը 00:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի ամառանոցներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի և եղեգների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Վ. Վ.) ավտոմեքենան:

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակի ջրամբարի տարածքում «RAF» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել RAF մակնիշի (վարորդը` Լ. Գ.) ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս