Պլանային ջրանջատում Երևանում և Լոռու մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. ս.թ. հուլիսի 3-ին Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պողոտայի 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների,
2. ս.թ. հուլիսի 3-ին ժամը 12.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի` Այգեհատ, Օձուն, Աքորի, Հագվի, Հաղթանակ, Դեղձավան, Զորական գյուղերի, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ և Սանահին թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: