Բաժիններ՝

Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմի թողարկումը կհետաձգվի սցենարի պատճառով. Variety

Ինդիանա Ջոնսի՝ հնագիտության պրոֆեսորի եւ արկածներ որոնողի մասին հինգերորդ ֆիլմն էկրաններին չի հայտնվի 2020 թվականի հուլիսին, ինչպես պլանավորվում էր ավելի վաղ, նոր կինոնկարի վերջնական սցենարի հետ կապված ձգձգումների պատճառով: Ինչպես հայտնել է Variety հանդեսը, պրեմիերան կկայանա մի քանի ամիս կամ նույնիսկ մեկ տարի ավելի ուշ, քան սպասվում էր։

Սկզբնապես պլանավորվում էր, որ հինգերորդ ֆիլմի սցենարը կգրի ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Քեփը, որը դա արել էր «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակյա գանգի թագավորությունը» կինոնկարի (2008 թվական) համար: Սակայն Collider մասնագիտացած հրատարակությունը հայտնել է, որ կինոնկարի նոր սցենարի պատրաստմամբ կզբաղվի Ջոնաթան Քեզդանը՝ սցենարիստ Լոուրենս Քեզդանի որդին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմի նկարահանումները ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը մտադիր է սկսել եկող տարվա ապրիլին Մեծ Բրիտանիայում: Կինոպատումի նոր մասում գլխավոր դերը, ինչպես եւ նախորդ չորս ժապավեններում, տրվել է Հարիսոն Ֆորդին:

Խիզախ հնագետի մասին առաջին ֆիլմը թողարկվել է 1981 թվականին «Ինդիանա Ջոնս. կորած տապանի որոնուներում» վերտառությամբ: Կինոնկարը չտեսնված ժողովրդականություն է վայելել եւ անվանակարգվել է «Օսկար»-ի ինը մրցանակի՝ արդյունքում նվաճելով հինգ պարգեւ:

Հաջողության ալիքին 1980-ական թվականներին նկարահանվեց եւս երկու կինոժապավեն՝ «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը» (1984 թ.) եւ «Ինդիանա Ջոնսը եւ խաչակրաց վերջին արշավանքը» (1989 թ.): Վերջինը դարձել է «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակյա գանգի թագավորությունը» ժապավենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս