Գիտնականները գտել են ուղեղի քաղցկեղի զարգացումը կասեցնելու միջոցը

Դյուկի համալսարանի գիտնականները կարողացել են զգալիորեն երկարացնել ուղեղի ուռուցքի առավել ագրեսիվ ձեւով՝ գլիոբլաստոմայով հիվանդների կյանքը: Դրա համար նրանք օգտագործել են ծագումնաբանորեն վերափոխված պոլիվիրուս: Այդ մասին ասված է New England Journal of Medicine հանդեսում հրապարակված հոդվածում:

Գլիոբլաստոման ուղեղի ոչ միայն ամենաագրեսիվ, այլեւ ամենատարածված ուռուցքներից մեկն է. այդ օրգանում սկզբնական նորագոյացությունների մինչեւ 52 տոկոսը: Հիվանդության դեմ պայքարելիս կիրառում են քիմիաբուժություն, ճառագայթաբուժություն եւ վիրահատական բուժում, ըստ որում հիվանդները հազվադեպ են 15 -20 ամսից ավելի ապրում ախտորոշումը հայտնելուց հետո:

Բուժման նոր մեթոդի հետազոտությանը մասնակցել է 61 հիվանդ՝ կրկնվող ձեւով գլիոբլաստոմայով: Այդ բուժումն անցած հիվանդների 21 տոկոսը կարողացել է ապրել ավելի քան երեք տարի: Նույն հիվանդությամբ 104 մարդուց բաղկացած ստուգիչ խմբում, որոնք բուժվել են ստանդարտ մեթոդներով, կյանքի նման տեւողություն է արձանագրել սոսկ 4 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս