Բաժիններ՝

Սմբուկով խավիարի պատրաստման ամենահամեղ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 1.5-2 կգ
2. Լոլիկ – 5-6 հատ
3. Սոխ – 300-400 գ
4. Գազար – 2-3 հատ
5. Քաղցր պղպեղ – 3-4 հատ
6. Սխտոր – 2-3 ատամիկ
7. Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկները ծակծկել պատառաքաղով, շարել տապակի վրա և ուղարկել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մինչև փափկելը:

2. Սառեցնել և հեռացնել կեղևը:

3. Սոխը և պղպեղը մանր կտրատել, գազարը քերել և տապակել բուսայուղով:

4. Լոլիկներից հեռացնել կեղևը:

5. Սմբուկը և լոլիկը լավ մանրացնել դանակով և ավելացնել տապակվող մնացած բանջարեղենին:

6. Աղ և պղպեղ ցանել: Ծածկել կափարիչով և եփել ցածր կրակի վրա՝ խառնելով մինչև պնդանալը մոտ 15-50 րոպե:

7. Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել մանրացրած սխտորը:

8. Խավիարը լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել, շրջել և փաթաթել մինչև առավոտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս