Գազարով տորթ. ամռանը աղանդերը նույնպես պետք է յուրահատուկ լինի
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Մանր քերած (հյութը քամած) գազար – 1 բաժակ
2. Ալյուր – 1 բաժակ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Կաթնաշոռ – 120 գ
5. Արևածաղկի ձեթ – 1/2 բաժակ
6. Ձու – 1 հատ
7. Խփրեցուցիչ – 1 թ/գ
8. Դարչին – 1 թ/գ
9. Աղ – 1 պտղունց
10. Վանիլին
Կրեմի համար
1. Կաթնաշոռ – 150 գ
2. Կարագ – 60 գ
3. Շաքարավազ – 100 գ
4. Թթվասեր – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը խառնել աղի, վանիլինի, դարչինի և փխրեցուցիչի հետ:
2. Կաթնաշոռը հարել շաքարավազի և ձեթի հետ, ավելացնել ձուն և նորից հարել:
3. Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հետո քերած գազարը, խառնել գդալով:
4. Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
5. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40-50 րոպե: Սառեցնել և բաժանել 2 շերտի:
6. Կրեմի համար հարել բոլոր բաղադրիչները և դրանով պատել տորթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը