Բաժիններ՝

Կալիֆոռնիայի բնակիչները կկարողանան ընկերություններին պարտավորեցնել Ցանցից հեռացնել անձնական տվյալները

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հունիսի 28-ին ընդունվել է նոր օրենք, որն օգտատերերին թույլ է տալիս ինքնուրույն կարգավորել անձնական տվյալների պաշտպանությունը Համացանցում, այդ թվում՝ պահանջել իրենց վերաբերող տեղեկատվության բացահայտումն ու դրա հեռացումը, օրենքի տեքստը հրապարակված է California Legislative Information պաշտոնական կայքում։

«Սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ Համացանցի օգտատերերը կկարողանան պահանջել ընկերություններից՝ բացահայտել օգտատիրոջ, տեղեկատվության ստացման աղբյուրների, տվյալների հավաքման նպատակների ու վաճառքի վերաբերյալ առկա տեղեկատվությունը, ինչպես նաեւ այն երրորդ անձանց մասին տեղեկատվությունը, որոնց այդ տվյալները փոխանցվել են»,-ասված է օրենքում:

Բացի այդ, նոր օրենքը թույլ կտա օգտատիրոջը՝ ընկերություններից պահանջել հեռացնելու որոշակի տվյալներ ու արգելել դրանց տարածումը:

Օրենսդրական ակտը նաեւ նախատեսում է հիմնադրամի ստեղծում, որից փողերը կուղղորդվեն ընդունված փաստաթղթում դրված նպատակների իրագործմանը:

Ինչպես ճշտում է USA Today հրատարակությունը, այսօրինակ օրենք Կալիֆոռնիայում ընդունվում է առաջին անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս