Բաժիններ՝

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետի օգնականն անդրադարձել է Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութին

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը մեկնաբանել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ տեսանյութին և դրա պատրաստմանն իր մասնակցությանը: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում կոռոպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, ով նաև FACT.tv –ի պատրաստած հաղորդման հեղինակն է, ընդգծեց, որ դա հետաքննություն էր իր բոլոր դրսևորումներով: «Խնդիր էր դրված ցույց տալ հայտարարագրված ունեցվածքի չերևացող կողմը»,- ասաց Մկրտչյանը:

Արեն Մկրտչյանը նշեց, որ այլևս մասնակցություն չունի հաղորդմանը, սակայն վստահ է, որ թիմը կշարունակի աշխատանքը: «Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հետաքննությունը մեկնարկել է 2017 թվականի նոյեբերի 1-ին: 2018 թվականի փետրվարին այն ավարտվել էր հեղափոխությունից առաջ: Դրանից հետո իմ նշանակումը եղավ»,-նշեց նա՝ հավելելով, որ նյութերը ամբողջ ծավալով փոխանցվել են ԱԱԾ-ին:

Արեն Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ հետաքննություն իրականացնողներն ու ինքը կկանչվեն ԱԱԾ «Երևան » հիմնադրամի գործով հարցաքննության:

FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակել էր տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս