«Երիտասարդներին իմ աջակցությունն էի հայտնել, ինչը դարձել էր կռվախնձոր իմ և ներկա քաղաքապետի միջև». Գլենդել քաղաքի քաղաքապետ

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Մաշտոցի պուրակի հետ կապված կոնֆլիկտ է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։

«Մեր տունը Մաշտոցի պուրակի մոտ է գտնվում, և ժամանակին բացեիբաց սոցիալական մեդիայով արտահայտվել եմ այն ամենի դեմ, ինչ կատարվում էր։ Երիտասարդներին իմ աջակցությունն էի հայտնել, ինչը դարձել էր կռվախնձոր իմ և ներկա քաղաքապետի միջև, նույնիսկ անձնական մակարդակի»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե խորհրդի կարիք լինի, ցանկացած առողջ մարդ պետք է խորհուրդ առաջարկի. «Եթե այդ ստրուկտուրան ստեղծվի, ապա շատերն ուրախ կլինեն և՛ մասնագիտական խորհուրդներով, և՛ այլ ձևերով օգտակար լինել»։

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930