
Նեյմարը վնասվածք է ստացել

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային թիմի առաջատար Նեյմարը կարող է բաց թողնել Մունդիալի հաջորդ հանդիպումը:
Բրազիլիայի ազգային թիմի մարզման ժամանակ Նեյմարը մարզումը կիսատ է թողել: Ըստ նախնական տեղեկությունների Նեյմարը վնասել է աջ ոտքը և հարձակվողը հեռացել է մարզումից:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիան ընդգրկված է E խմբում: Առաջին խաղում աշխարհի 5-ակի չեմպիոնները ոչ-ոքի՝ 1:1 խաղացին Շվեյցարիայի հետ: Հաջորդ խաղը հարավամերիկացիները կանցկացնեն հունիսի 22-ին՝ մրցելով Կոստա Ռիկայի հետ: E խմբի առաջատարը առաջին տուրից հետո Սերբիան է, որն ունի 3 միավոր: Բրազիլիան և Շվեյցարիան ունեն 1-ական միավոր: