
Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. Hraparak.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԱԾ-ն այսօր ձերբակալել է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին:
Hraparak.am-ի տեղեկություններով, Մանվել Գրիգորյանի կողմնակիցները հավաքվել են Նալբանդյան փողոցում` ԱԱԾ-ի մոտ։ Նշենք, որ հավաքվածների մեջ են նաև Մանվել Գրիգորյանի մարտական ընկերները, գեներալի կնոջ` Նազիկի գլխավորությամբ:
Որպես բողոքի նշան` փակել են փողոցը և բղավում են` «Զորավար»։