Բաժիններ՝

«Քաղաքացիները ներկայացրել են ոստիկանների կողմից իրենց իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ». Ռուբեն Մելիքյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժամանել եմ Վերածննդի հրապարակ այն պահին, երբ Հայկ Խանումյանի և մի շարք այլ քաղաքացիների՝ մի կողմից, և ԱՀ ոստիկանության աշխատակիցների՝ մյուս կողմից, միջև լարված վիճակում ընթանում էր բանավեճ։ Քաղաքացիները ներկայացրել են ոստիկանների կողմից իրենց իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ։ Առաջարկել եմ մեզ դիմում ներկայացնել՝ կոնկրետ փաստերով։ Այնուհետև, Հայկ Խանումյանին և նրա կողմնակիցներին, ինչպես նաև ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանին առաջարկել եմ քննարկել իրավիճակը։ Քանի որ անձրև էր գալիս, առաջարկել եմ քննարկումն իրականացներ հարևանությամբ գտնվող Արմենիա հյուրանոցի տարածքում։

Շնորհակալ եմ, որ բոլորը համաձայնվել։ Քննարկումը կայացել է, և որքան հասկացա, ամբողջությամբ տեսագրվել է, այդ թվում, հարգելի Մարութ Վանյանի կողմից։ Հուսով եմ՝ կհրապարակի։ Բոլորին շնորհակալություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930