Արարատ Միրզոյանը և Մաթիաս Քիսլերը քննարկել են վիզաների ազատականացման հարցը

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Այս մասին փոխվարչապետը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.

«Հանդիպեցի ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ։

Եվ ես, և պրն դեսպանը ընդգծեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկեցինք ներդրումներին, վիզաների ազատականացմանը, մեր երկրին ցուցաբերվող աջակցության ոլորտներին և ծավալներին վերաբերող մի շարք հարցեր։

Առանձնահատուկ կարևորում եմ գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի՝ շահավետ պայմաններով Հայաստան ներմուծման և լիզինգով կամ այլ շահավետ եղանակով մեր գյուղատնտեսության մեջ ներդրման հեռանկարը, որի կենսագործմանն ինտենսիվորեն հետամուտ եմ լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930