«Չի կարող նման բան լինել». Սուրեն Պապիկյանը՝ մարզպետների սկսած կադրային ջարդի մասին

ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում բացառեց, որ մարզպետները կադրային ջարդ են սկսել մարզպետարաններում։

Նա խնդրեց կոնկրետ օրինակներ ներկայացնել։ Լրագրողի դիտարկմանը, որ Գյումրիի մարզպետը հայտարարել է, որ պահակից մինչև փոխմարզպետ պետք է փոխվի, նախարարը պատասխանեց. «Չի կարող նման բան լինել, կարող է լինել հետևյալը՝ այնտեղ կան հայեցողական պաշտոններ, որը մարզպետն իր հայեցողությամբ կարող է փոխել, դա իր աշխատակազմն է, իսկ մնացյալը լինում են մրցութային կարգով։

Այս պահին մրցույթներ անցկացվել պարզապես չեն կարող, որովհետև փոփոխություն է տեղի ունենում նաև քաղաքացիական ծառայողի ինստիտուտում, և հուլիսի 1-ից հետո դա իրականացնել հնարավոր չէ, այնպես որ, հանգիստ եղեք»։

Դիտարկմանը, որ Կոտայքի մարզպետը պարտադրում է քաղաքապետին հրաժարական տալ, և մարզպետը չի հերքել, որ խուրհուրդ է տվել հրաժարական տալ, քանի որ քաղաքապետն ընտրովի պաշտոն է, Ս.Պապիկյանը պատասխանեց. «Չի կարող լինել ու, չեմ կարծում, որ Կոտայքի մարզպետն իրեն նման բան թույլ է տվել»։

Նախարարը նշեց, որ, եթե Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ սկսելու մասին միջնորդություն դեռ չի ստացել, ստանալու դեպքում ընթացք կտան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս