Բաժիններ՝

««Արարատյան բակալավրիատում» ներքին աուդիտի կողմից ուսումնասիրություն կիրականացվի 2015 թ.-ից սկսած». Արայիկ Հարությունյան

«Պարզվել է, որ անցած տարի հատկացված գումարներից 666 մլն-ը հետաքրքիր թիվ է, չէ՞, շուրջ 280 մլն-ը չի ծախսվել, հետագայում ձևակերպվել է՝ որպես կանխավճար այս տարվա, այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ ոչ թե աուդիտ, այլ ուղղակի ուսումնասիրություն է իրականացվել:

Ըստ նրա՝ այս բոլոր տեղափոխությունների, տնավարության արդյունքում՝ ինքը հանձնարարական է տվել, որ ներքին աուդիտի կողմից ուսումնասիրություն իրականացվի 2015 թ.-ից սկսած.  «Խումբ կձևավորվի, որ մոնիտորինգի կենթարկի արդյունքները»։

Հարցին՝ թե ինչո՞ւ չի հանդիպում «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանի հետ, ինչպես նախկինում ասել էր, Ա.Հարությունյանը պատասխանեց, որ ինքը նման հայտարարություն չի արել. «Որտե՞ղ եք տեսել նման հայտարություն: Ձևակերպումները, խնդրում եմ, որ հստակ լինեն»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ժամանակին գրառում էր կատարել այն մասին, որ պատրաստ է հանդիպել «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ՝ քննարկելու իրենց հայտնած մտահոգությունները. «Ես, երեք օր է, Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հադիպել ձեզ հետ ու փարատել ձեր մտահոգությունները։ Հանդիպելու եմ նաև Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիք ունենք»,- գրել էր Հարությունյանը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «Արարատյան բակալավրիատում» ֆինանսական աուդիտ է անցկացվում, իսկ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին համարել էր հանրակրթության ոլորտին ամենամեծ վնաս հասցրած մարդկանցից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս