Բաժիններ՝

Դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային այց է կատարել Խորվաթիա

Խորվաթիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Վիեննա) Արման Կիրակոսյանը հունիսի 11-ից 13-ը աշխատանքային այց է կատարել Խորվաթիայի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի նախագահի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Դարիո Միհելինի, առևտրատնտեսական պալատի փոխտնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալիի, արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարի տեղակալ Վիկե Սկրաչիչի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ ունեցել Խորվաթիայի օրենսդիր մարմնի՝ Սաբորի անդամների հետ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու Խորվաթիայի հետ հարաբերությունները: Այս համատեքստում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսությունը շարունակելու, բարձրաստիճան փոխայցելություններ իրականացնելու և հայ-խորվաթական գործարար կապերն ամրապնդելու անհրաժեշտությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-խորվաթական համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին:

Սաբորի անդամների հետ հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է, որ հունիսի 1-ից սկսվել է նախորդ տարի Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասամբ կիրարկումը և կարևորել ԵՄ բոլոր անդամ-երկրների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական փոխգործակցության, բազմակողմ հարթակում գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս