Բաժիններ՝

Աշխարհի առաջնության ֆավորիտը՝ ըստ Մոուրինիոյի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Աշխարհի 2018 թվականի առաջնության մասին՝ նշելով իր ֆավորիտին:

«Անգլիան ունի շատ երիտասարդ, բայց փորձառու ֆուտբոլիստներ: Նրանք բոլորը խաղում են ուժեղ առաջնություններում, խաղում են ուժեղագույն թիմերում, բոլորը Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունեն: Իսկ Չեմպիոնների լիգայում ֆուտբոլի բարձրագույն մակարդակն է:

Այնպես որ, ես կարծում եմ, որ նրանք կարող են հաղթել Աշխարհի առաջնությունը:

Գերմանիան, Ֆրանսիան և Բրազիլիան ունեն լավ թիմ, սակայն լավ թիմը միշտ չէ, որ տալիս է լավ արդյունք»,- նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930