
Ո՞վ է ԲՈՀ-ի նորանշանակ նախագահը. Aravot.am

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ:
Aravot.am-ը ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ են արդյոք իրենց նոր ղեկավարին եւ գիտական ի՞նչ նվաճումներ ունի:
Պարոն Մխիթարյանը պատասխանեց, որ Գոգյանը տառացիորեն վերջերս պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ֆիզիկամաթեմատիկական անալիզ մասնագիտությամբ, որը դեռեւս գտնվում է ԲՈՀ-ում:
Hayeli.am-ն էլ գրել էր, որ ԲՈՀ-ի նախագահը նախկինում եղել է Ծարավ Աղբյուր համատիրության նախագահ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: