Իմ սկզբունքը պահել եմ, այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ պարտադիր կուտակայինին. Արծվիկ Մինասյան. yerkir.am
Սովորական աշխատանքային մթնոլորտ էր. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով երեկ կառավարության նիստում իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եղած միջադեպին, գրում է Yerkir.am-ը:
Նա հորդորեց լրագրողներին` կենտրոնանալ վերջնական եզրակացության վրա: «Վարչապետը հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ, և դրա սահմանադրականության, դրա արդյունավետության խնդիրը առաջիկայում կքննարկենք»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին` ինչո՞ւ վերջին պահին ընկրկեց և դեմ չքվեարկեց, նա պատասխանեց. «Ձեզ այդպե՞ս թվաց: Ես իմ սկզբունքը պահել եմ, և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ դեմ լինել, քանի դեռ հակառակում համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին է, այլ` հուլիսի 1-ից ներդրվող նախագծի մեղմացման»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: